Երջանկացրեք ձեր սիրելիներին Bang & Olufsen-ի նվերներով

18:11   4 մարտի, 2022

Չգիտեք՝ ի՞նչ նվիրել ձեր սիրելիներին մարտի 8-ի առիթով․ երջանկացրեք նրանց Bang & Olufsen-ի կողմից արտադրված ոճային նվերներով։  

 Beosound A1 2nd Gen – շարժական Bluetooth բարձրախոս

оне1.png (350 KB)

Beosound A1 2nd Gen առանձնանում է իր նուրբ, բարակ պատյանով, մարտկոցի երկարատև աշխատանքով (ստանդարտ բարձրությամբ նվագարկում է մինչև 18 ժամ), թարմացված ինտերֆեյսով, ամբողջովին պաշտպանված է փոշուց և խոնավությունից։ Հզոր է և հարմարավետ օգտագործման համար։   

оне2.png (516 KB)

Beosound A1 2nd Gen-ը օժտված է նրբագեղ տեսքով և եզակի ուրվագծերով, որը կյանքի է կոչվել հայտնի դանիացի արդյունաբերական դիզայներ Սեսիլիա Մանցի հետ համագործակցության շնորհիվ։ Ձայնարկիչն ունի թեթև կորպուս և կոնաձև հիմք։ Կաշվե ժապավենը – ոճային հիմնական առանձնահատկությունն է , որը հեշտացնում է կիրառումը։

Beosound A1 2nd Gen-ը ներառում է 3 խոսափողով համակարգ, որը զրույցի ժամանակ ապահովում  է բարձր հնչողություն, այն պարագայում, երբ սարքն օգտագործում եք որպես բարձրախոս։  Սա հեշտացնում է շփումը, զրույցը  ընկերների, ընտանիքի հետ, իսկ Microsoft Swift Pair-ը, ինչպես նաև Google Fast Pair-ը ապահովում են արագ կարգավորում, եթե ցանկանում եք բարձրախոսն օգտագործել բիզնես կոնֆերանսների համար:

 Beosound Explore բարձրախոսը հարմար է ճամփորդությունների համար

one3.png (712 KB)

Beosound Explore-ը ամուր և հուսալի բարձրախոս է՝ ստեղծված արկածների համար, օգնում է բարձունքների հասնել ձեր կողքին ունենալով հնչեղ ու մաքուր ձայն։

Իր թեթևության, անջրանցիկության, և երկար աշխատանքի հնարավորության շնորհիվ Beosound Explore-ը կարելի է համարել շարժական կատարյալ բարձրախոս, որն օժտված է Bang & Olufsen-ին հատուկ ձայնով և սկանդինավյան դիզայնով։

Հպման համար հաճելի Beosound Explore-ը մանրակրկիտ նախագծված է այնպես, որ հարմար լինի տանել ամենուր, և հարմար տեղավորվում է Ձեր ձեռքի ափի մեջ:

Կցեք այն ձեր գոտուն, ամրացրեք ձեր ուսապարկին, պայուսակին կամ պարզապես վերցրեք այն և գնացեք զբոսնելու:

one4.png (603 KB)

«Մենք նախագծել ենք Beosound Explore-ը այնպես, որ այն դառնա երբևէ արտադրված մեր ամենաամուր բարձրախոսը։ Սարքը պաշտպանված է թե՛ փոշուց, թե՛ ջրից, և ունի երկրորդ տիպի անոդացված ալյումինե մակերես, որը լիարժեք պաշտպանում է քերծվածքներից։  Իր հարմարավետ չափն ու եզակի ձայնը Beosound Explore-ը դարձնում է կատարյալ ուղեկից արկածների դեպքում», - ասում է Bang & Olufsen-ի արտադրանքի կառավարման ավագ փոխնախագահ Քրիստոֆեր Պոուլսենը:

 Beoplay EQ . ընկղմվեք մաքուր ձայնի մեջ

one5.png (368 KB)

«Beoplay EQ ստեղծելիս մենք պարտավորվել ենք գերազանցել մեր հաճախորդների սպասելիքները, անկախ նրանից, նրանք օգտագործում են իրենց ականջակալները ճանապարհորդության, աշխատանքի թե պարզապես հաճույքի համար: Այս էրգոնոմիկ ականջակալները, որոնք նախագծված են հարմարավետության նկատառումով, հաղորդում են հզոր և բարձր հնչողություն՝ դրանք դարձնելով դիզայնի և երաժշտության սիրահարների համար անփոխարինելի։  Շնորհիվ ալյումինե լիցքավորման ամուր պատյանի, ինչպես նաև արտաքին աղմուկի չեղարկման համակարգի, Beoplay EQ-ն ապահովում է կատարյալ ձայն, ուր էլ ՝ լինեք», - ասում է Bang & Olufsen-ի արտադրանքի կառավարման գծով ավագ փոխնախագահ Քրիստոֆեր Պոուլսենը:

one6.png (433 KB)

Շքեղ, ֆունկցիոնալ Beoplay EQ ականջակալները հարմարավետ և անվտանգ տեղավորվում են շնորհիվ  ականջակալների փոքր և էրգոնոմիկ ձևի։ Դրանք դիմացկուն են քրտինքի և ջրի հանդեպ, ունեն տարբեր չափերի փոխարինող ականջակալներ, որոնք հարմար են ականջների տարբեր չափսերի պարագայում, ինչն էլ նրանց դարձնում է իդեալական թե ճանապարհորդության , թե  երկարատև կրելու համար:

Ներկայացնում ենք պաշտոնական գործընկեր խանութները, որտեղից կարող եք գնել Bang&Olufsen ապրանքները.

Euroluceinteriors.com եւ  vega.am

Bang & Olufsen ընկերության մասին

Bang & Olufsen-ը շքեղ աուդիո ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1925 թվականին Դանիայի Ստրուեր քաղաքում՝ Փիթեր Բանգի և Սվենդ Օլուֆսենի կողմից, որի նվիրվածությունն ու տեսլականը մնում են ընկերության հիմքը: Մոտ մեկ դար Bang & Olufsen-ը ընդլայնում է  աուդիո տեխնոլոգիայի սահմանները և շարունակում է մնալ ակուստիկ նորարարության առաջնագծում:

Այսօր Bang & Olufsen-ի յուրաքանչյուր արտադրանք օժտված է հիանալի ձայնով,  հավերժական դիզայնով և անզուգական վարպետությամբ։ Ընկերության նորարարական և առաջադեմ արտադրանքները վաճառվում են ամբողջ աշխարհում Bang & Olufsen խանութներում, bang-olufsen.com կայքում և որոշ մանրածախ առևտրի կետերում:



© NEWS.am STYLE