«Ձմեռ էր... Հեքիաթային»․ Սոֆի Դեւոյանի նոր ֆոտոշարքը

11:47   5 մարտի, 2022

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել հետեւորդներին ու երկրպագուներին։

View this post on Instagram

A post shared by Sofi Devoyan (@sofi_devoyan_)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ պարուհին կրում է վարդագույն եւ արծաթափայլ երանգների համադրությամբ, երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ Սոֆիի կերպարն ամբողջական են դարձնում ծավալուն ականջօղերը։ «Ձմեռ էր... Հեքիաթային», - գրել է նա։

274317024_1120662725419857_8149287653618916791_n.jpg (63 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին ձմեռային հանդերձանքով էր։ Նա կրում էր սեւ փքաբաճկոն։ Սոֆիի մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Այսքան փորձություններից հետո ուզում ես հողի ամեն մի հատիկը սեղմել քեզ, որ դա էլ ձեռքիցդ չտանեն», - հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE