Աննա Նետրեբկոյին Metropolitan Opera-ում կփոխարինի ուկրաինուհին

11:01   5 մարտի, 2022

Նյու Յորքի Metropolitan Opera թատրոնում ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյին կփոխարինի ուկրաինուհին, հաղորդում է Super-ը:

Նետրեբկոն պետք է երգեր «Տուրանդոտ» եւ «Դոն Կարլոս» օպերաներում գալիք սեզոնում։ Երկու բեմադրություններում էլ նրան կփոխարինի ուկրաինական դիվա Լյուդմիլա Մոնաստիրսկայան։

Ուկրաինայի ազգային օպերայի մենակատար Լյուդմիլա Մոնաստիրսկայան 46 տարեկան է: 2017-ին նա դարձել է Ուկրաինայի ժողովրդական արտիստ: Հանդես է եկել Միլանի «Լա Սկալա», Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդեն» օպերային թատրոնում։

Աննա Նետրեբկոն հրաժարվել է ելույթներից թատրոնում երկար տարիների համագործակցությունից հետո, չնայած այն բանին, որ թատրոնի գլխավոր մենեջեր Պիտեր Գելբը հայտարարել է, որ դա մեծ կորուստ է իրենց համար եւ նրան անվանել է «պատմության մեծագույն երգչուհիներից մեկը»:

Թատրոնի տնօրենը, գրել է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ հայտարարել էր, որ Նետրեբկոն չի ենթարկվել «հրաժարվել Վլադիմիր Պուտինի հրապարակային աջակցությունից» ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման լույսի ներքո» պահանջին:



© NEWS.am STYLE