«Ծնունդ շնորհավոր, իմ լավագույն կես». Աննա Դովլաթյանի շնորհավորանքն ամուսնուն

17:42   5 մարտի, 2022

Այսօր դերասան Դավիթ Աղաջանյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նրա կինը՝ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել։

275125111_763198261322724_6475002358298954687_n(1).jpg (202 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Աննան ջերմ ու ամուր գրկել է ամուսնուն։ Նա հմայիչ կերպարում է։ Խնջույքի համար երգչուհին ընտրել է բաց երանգի բլուզ, որը համադրել է մոխրագույն բաճկոնի եւ մուգ տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Իսկ կերպարն ամբողջական է դարձնում գլխարկը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ լավագույն կես», - ընտանեկան կադրն այսպես է մակագրել նա։

274940840_291944003042078_3325987609243658041_n.jpg (246 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում Աննան պատկերված էր՝ ծաղկեփունջը ձեռքին։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկմությունը։ «Բարեւ, գարուն։ Եղիր խաղաղ եւ սեր բեր քեզ հետ, աշխարհը սիրո պակաս ունի»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE