23:41 5 մարտի, 2022Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում երգչուհին կրում է կարմիր գույնի սպարտային հանդերձանք, որը համադրել է մարզակոշիկների, գլխաշորի հետ։ «Գլխաշորերի պակաս չունեցող շաբաթ ստացվեց», - հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Զարուհին պատկերված էր ամուսնու հետ։ «Ժամանակները փոխվել են, կյանքի ընթացքը եւ արագությունը՝ նույնպես։ Ոմանք համակերպվում են, որոշները՝ ոչ։ Մի բան, սակայն, մնում է նույնը։ Պիտի հասցնես սիրել։ Շատ սիրել։ Այլապես կկորսվես այս կյանքի կարուսելի մեջ եւ չես նկատի՝ ինչպես թռավ ժամանակը, իսկ դու չհասցրեցիր ամենակարեւորը»,- մեկնաբանություններում գրել էր նա։