10:41 6 մարտի, 2022Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել համարձակ դեկոլտեով զգեստով։ Նա հավաքել է մազերը, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ «Իմ արտացոլումը», - հրապարակմանը կից գրել է Էմմին։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Էմմին կերպարանք էր ընդունել սեւ գույնի պիջակ-զգեստով, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը, բարձրակրունկներով։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։
Լուսանկարը՝ @narbehkhodaverdi