«Անկրկնելի»․ Սոնա Մաթեւոսյանի գարնանային լուքը

11:41   6 մարտի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել գարնանային կերպարում։

View this post on Instagram

A post shared by Sona (@sona_matevosian)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է գրվածքներով պրինտով թափանցիկ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի, կաշվե բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Նկար քցելու ամենաբարդ պահը ինչ-որ բան գրելն ա նկարի տակ։ Մի լավ քոմենթ թողեք ներքեւում, կարդամ ուրախանամ», - գրել է Սոնան։

Սոնա-Մաթևոսյան.jpg (203 KB)

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ տաբատ էր կրում, բաց գույնի բլուզ, որոնք համադրել էր կաշվե բաճկոնի հետ։ Սոնան արձակել էր մազերն ու արտահյատիչ շպարով էր։ Կերպարն ամբողջական էր դարձնում աքսեսուարը՝ ժամացույցը։ «Չէ՞ որ մեր այս ամբողջ աշխարհը փոքրիկ բորբոս է, որ բուսնել է մանրիկ մոլորակի վրա: Իսկ մենք կարծում ենք, որ կարող ենք ունենալ ինչ-որ բան`մտքեր, գործեր: Այս բոլորն ավազի հատիկ է»,- մեկնաբանություններում մեջբերել էր դերասանուհին։ Հետեւորդները գնահատել էին հրապարակումն ու Սոնային դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ»։

 

Լուսանկարը՝ @tikotov



© NEWS.am STYLE