«Սիրուն»․ Վիկտորյա Սահակյանը՝ գրավիչ կերպարում

15:43   7 մարտի, 2022

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

274787466_698983474459094_4490819474431411861_n.jpg (78 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Վիկտորյան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել Վիկտորյային․ «Սիրուն»։

273892517_443981937476053_3553413145794068200_n.jpg (278 KB)

Ավելի վաղ Վիկտորյայի հետ լուսանկարներ էր հրապարակել դերասանուհի Էվա Խաչատրյանը։ Կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Էվան եւ Վիկտորյան, որոնք Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհիներ են, նմանատիպ հագուստ էին կրում՝ զոլավոր բլուզ, ջինսե տաբատ, սպիտակ երկարաճիտներ։ Նրանց կերպարն ամբողջացնում էին վառ շպարն ու արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր գրել․ «Սիրուն»



© NEWS.am STYLE