20:16 7 մարտի, 2022Սիրամարգը, որը «Маска» շոուի նոր եթերաշրջանում կատարել է Ալլա Պուգաչովայի «Я тебя поцеловала» երգը, դուրս է մնացել նախագծից, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Սիրամարգը մոտ է ինձ։ Գեղեցիկ կին։ Բայց ամեն դեպքում ես ցանկանում եմ հայտարարել իմ արքայական որոշման մասին՝ թող Սիրամարգը հանի դիմակը»,- հաղորդման վերջում հայտարարել է Կիրկորովը։

Ժյուրիի անդամների կարծիքը չի փոխվել, նրանք մինչ վերջին պահը վստահ էին, որ դիմակի ներքո ելույթ է ունենում Ալբինա Ջանաբաեւան։ Եվ նրանք իրավացի էին։
«Իմ դիմակը շատ գեղեցիկ է, այս նախագծում ձեզ չի բավարարի գեղեցկությունը։ Շատ հետաքրքիր էր»,- ասել է Ջանաբաեւան։