Կանայք՝ տիկնիկների տեսքով. Օլգա Մենի յուրահատուկ ցուցահանդեսը Երեւանում եւ հայ կինը՝ որպես ոգեշնչման աղբյուր (ֆոտո)

13:08   8 մարտի, 2022

Երեւան քաղաքի պատմության թանգարանում երեկ՝ մարտի 7-ին, յուրահատուկ ցուցահանդես է բացվել. ռուս արվեստագետ Օլգա Մենը հայ տիկնիկասերներին ներկայացնում է իր ստեղծած տիկնիկների հավաքածուն, որոնք առանձնահատուկ են՝ տարբեր երկրների ազգային հագուստի ցուցադրությամբ:

Օլգան մասնագիտությամբ թատերական նկարիչ է. տիկնիկներ ստեղծելն իր համար հոբբի է համարում եւ ասում է՝  ցուցահանդեսի ոգեշնչման աղբյուրը եղել է հենց հայ կնոջ կերպարը:

IMG_9950.JPG (280 KB)

«Ես ամեն տեղ եմ նշում, որ հայ կանայք այնքան գեղեցիկ են, այնքան հետաքրքիր, որ նրանց կողքով անհնար է անցնել՝ չշրջվելով ու ուշադրություն չդարձնելով: Այդ գեղեցկությունը ես այլ աչքերով եմ տեսնում ու գնահատում, եւ երբ Վերնիսաժում անցնում էի մի տաղավարի կողքով, տեսա մի քանի տիկնիկ՝ հայկական ազգային հագուստով, բայց տգեղ դեմքերով, ինչից ազդվեցի: Ուզում էի բղավել՝ ո´չ, ախր հայ կանայք այնքան գեղեցիկ են: Ու այդպես ցանկացա ցույց տալ հայ կնոջ գեղեցիկ դեմքը: Սկսեցի զբաղվել ազգային հագուստի ուսումնասիրությամբ, հետո հասկացա, որ դեմքը՝ դեմք, կոստյումը՝ կոստյում…ու սկսեցի մոդելավորել ու երեւակայել: Կարծում եմ՝ ինձ մոտ ստացվել է ներկայացնել գեղեցիկ հայուհու: Իմ ամենասիրելի աշատանքն, ի դեպ, արդեն վաճառված է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նկարչուհին,-«Ես թատերական նկարիչ եմ, որը ստեղծում է թատերական հագուստ, ինչն ինձ մոտ լավ է ստացվում ու ինչով հպարտանում եմ: Ես տիկնիկագործ չեմ, այս ոլորտում նորեկ եմ, ու պետք չէ ինձ պրոֆեսիոնալ աչքով դիտարկել, բայց այն, ինչ անում եմ, անում եմ հաճույքով»,-հավելեց նա:

IMG_9952.JPG (274 KB)

Անդրադառնալով տիկնիների ստեղծման ժամանակահտվածին՝ նա ասաց, որ երբ ոգեշնչումն այցելում է, երբեմն, նույնիսկ, կորցնում է ժամանակի զգացողությունը:

«Կերպարները շատ տարբեր են. այնպես է ստացվում, որ երբեմն չեմ ուտում, չեմ խմում, պարզապես, ստեղծագործում եմ: Երբ ոգեշնչումը գալիս է, աշխարհն, ասես, կանգ է առնում: Իրականում սա շատ երկարատեւ, բայց ոգեշնչող աշխատանք է»:

IMG_0001.JPG (308 KB)

Տիկնիկասերներին շտապենք տեղեկացնել, որ եթե բաց եք թողել ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկը, դա դեռ տխրելու առիթ չէ: Նկարչուհու աշխատանքները թանգարանում «հանգրվանել են» երեք շաբաթով ու անհամբեր սպասում են իրենց այցելուներին: Ի դեպ, տիկնիկները կարելի է ոչ միայն դիտել, այլեւ՝ գնել: Օլգա Մունի խոսքով՝ դրանք, հատկապես, գեղեցիկ նվեր կլինեն կանանց՝ նրանց նվիրված մեկամսյակի շրջանակում:

IMG_0004.JPG (251 KB)

IMG_0015.JPG (288 KB)

IMG_9926.JPG (308 KB)

IMG_9931.JPG (289 KB)

IMG_9933.JPG (309 KB)

IMG_9935.JPG (251 KB)

IMG_9936.JPG (301 KB)

IMG_9938.JPG (288 KB)

IMG_9940.JPG (298 KB)

IMG_9955.JPG (316 KB)

IMG_9958.JPG (298 KB)

IMG_9959.JPG (266 KB)

IMG_9961.JPG (243 KB)

IMG_9964.JPG (319 KB)

IMG_9968.JPG (308 KB)

IMG_9969.JPG (310 KB)

IMG_9975.JPG (342 KB)

IMG_9977.JPG (380 KB)

IMG_9980.JPG (346 KB)

IMG_9982.JPG (299 KB)

IMG_9984.JPG (295 KB)

IMG_9985.JPG (304 KB)

IMG_9987.JPG (284 KB)

IMG_9988.JPG (334 KB)

IMG_9992.JPG (261 KB)

IMG_9993.JPG (266 KB)

IMG_9994.JPG (275 KB)

IMG_9995.JPG (301 KB)

IMG_9996.JPG (249 KB)

IMG_9997.JPG (288 KB)

IMG_9998.JPG (286 KB)

IMG_9999.JPG (291 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE