Ճարպերով հարուստ 5 ամենաօգտակար մթերքները

18:13   12 մարտի, 2022

Կարմիր ձուկ

Օմեգա-3 թթուները, որոնցով հարուստ է կարմիր ձուկը, ապահովում են ուղեղի աշխատանքը, իսկ դրանց բացակայության դեպքում կարող են նկատվել մտավոր գործառույթների նվազում: Ճարպաթթուների պաշարները լրացնելու համար ընտրեք սաղմոն եւ իշխան: Լավ կհամապատասխանի նաեւ ծովամթերքը, օրինակ, ոստրե կամ միդիա։

Ավոկադո

Այս մրգի հիմնական առավելություններից մեկը հակավիրուսային ազդեցությունն է։ Ավոկադոյում ճարպերի բարձր պարունակությունն օգնում է օրգանիզմին յուրացնել A, D, E եւ K վիտամինները, ուստի խորհուրդ ենք տալիս օգտակար սովորություն ձեւավորել եւ ավոկադո ավելացնել բանջարեղենային աղցանում: Սակայն, պետք է հիշել, որ մի ավոկադոն պարունակում է մոտ 350 կկալ։ Ավելի լավ է օրական կեսից ավելին միանգամից չուտել։

Ընկույզ

Նման թեթեւ նախուտեստը հարմար է վերցնել ձեզ հետ, դա կօգնի պահպանել էներգիան ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ ճարպաթթուների առատությունը եւ վիտամին E-ն ընկույզները դարձնում են առավել օգտակար ճարպային մթերքներից մեկը: Մենք խորհուրդ ենք տալիս ընկույզը ներառել ձեր ամենօրյա սննդակարգում։ Բայց հիշեք, որ աղը, շաքարը եւ կարամելացումը նվազեցնում են դրա օգտակարությունը։

Ձիթապտուղ

Շնորհիվ յուրահատուկ թթուների, ձիթապտուղը պաշտպանում է սրտամկանը վնասվելուց։ Ինչպես նաեւ հարուստ են երկաթով եւ հակաօքսիդանտներով, որոնք պահպանում են բջիջները։ Եթե դուք չեք սիրում ձիթապտուղ, կարող եք այն ավելացնել  աղցանի մեջ։

Դառը շոկոլադ

Այո, շոկոլադը կարող է օգտակար լինել կազմվածքի համար: Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ նրանք, ովքեր դառը շոկոլադ են օգտագործում, միջինը 2-3 կիլոգրամով ավելի նիհար են, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այն սննդի մեջ: Եվ սա նրա միակ արժանիքը չի։ Օրվա ընթացքում շոկոլադի երկու կտորը պաշտպանում են սիրտը եւ ամրացնում անոթների պատերը:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE