Թոփ 3 մթերքներ, որոնք կօգնեն նիհարել

18:01   13 մարտի, 2022

Խնձոր

Լավ լուրն այն է, որ խնձորները ցածր կալորիականությամբ են եւ պարունակում են շատ մանրաթելեր: Խնձորը միջինում պարունակում է ընդամենը 116 կալորիա եւ 5,4 գրամ մանրաթելեր։ Այն նաեւ նպաստում է քաշի կորստին։ Վերջերս հետազոտություն է անցկացվել, որտեղ մի խումբ կանայք բաժանել են երեք ֆոկուս խմբերի։

124 086 մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր օրական խնձոր են ուտում, միջինում կորցրել են 0,56 կգ: Խնձորները, որոնք ցածր կալորիականությամբ մրգերին են պատկանում, երկաթի պարունակության շնորհիվ շատ սննդարար են: Որպեսզի նվազեցնեք սովի զգացումը, խնձորն ավելի լավ է ուտել ամբողջությամբ։ Այն նաեւ օգնում է վերահսկել ախորժակը։ Սակայն խնձորի հյութն օգնում է նվազեցնել մարմնի ճարպը եւ նվազեցնել խոլեստերինի մակարդակը:

Խնձոր կարելի է ուտել տարբեր ձեւերով․ եւ եփած, եւ հումի տեսքով: Փորձեք ավելացնել դրանք տաք եւ սառը շիլաների, յոգուրտի, աղցանների մեջ։

Գրեյպֆրուտ

Գրեյպֆրուտը զարմանալի միրգ է։ Այն պոմելոյի եւ նարնջի միջեւ է, եւ ասոցացվում է դիետայի եւ քաշի կորստի հետ: Կես գրեյպֆրուտում պարունակվում է ընդամենը 39 կալորիա, որն ապահովում է վիտամին C-ի օրական նորմայի 65%-ը:

Ավելին, գրեյպֆրուտն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, որը նպաստում է նիհարելուն եւ քաշի պահպանմանը։

Հետազոտությանը, որտեղ մասնակցել են 85 ճարպակալված մարդիկ, 12 շաբաթ ուտելուց առաջ գրեյպֆրուտ կամ գրեյպֆրուտի հյութ են օգտագործել, որը հանգեցրել է կալորիաների սպառման նվազմանը, ինչպես նաեւ մարմնի քաշի 7,1 տոկոսով նվազմանը:

Կիվի

Կիվին շատ հարուստ է սննդարար նյութերով եւ վիտամին C-ի, E-ի, ֆոլաթթվի, մանրաթելերի հիանալի աղբյուր է։ Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտության ընթացքում, որտեղ 41 մարդ օրական 2-ական միրգ է կերել, գերազանց արդյունքներ են եղել: Բոլոր մասնակիցների մոտ նկատվել է վիտամին C-ի ավելի բարձր մակարդակ, զարկերակային ճնշման նվազում, իսկ գլխավորը՝ գոտկատեղի շրջագծի նվազում 3,1 սմ-ով։

Կիվին նաեւ օգնում է վերահսկել արյան շաքարի մակարդակը եւ պահպանել աղիների առողջությունը:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE