Ռեփեր Էմինեմը ռեկորդակիր է դարձել ոսկե եւ պլատինե սինգլների թվով

15:12   9 մարտի, 2022

Ամերիկացի ռեփեր Էմինեմը ռեկորդակի է դարձել ոսկե ու պլատինե սինգլների թվով, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով Ամերիկայի ձայնագրող ընկերությունների ասոցիացիային (RIAA)։  

Բացի այդ՝ արտիստը պատմության ընթացքում յոթ երաժիշտներից մեկն է, որի ալբոմները երեք կամ ավելի անգամ ադամանդե են դարձել: Նշվում է, որ Էմինեմը դարձել է ԱՄՆ ամենահաջողակ արտիստներից մեկը երաժշտության պատմության ընթացքում։



© NEWS.am STYLE