Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը չի կարողանում Թաիլանդից Ռուսաստան վերադառնալ

18:12   9 մարտի, 2022

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը չի կարողանում Թաիլանդից Ռուսաստան վերադառնալ։ Աննա Զավորոտնյուկն ինստագրամյան էջի Stories բաժնում հայտնել է, որ իր թռիչքը չեղարկել են, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։։

«Էլ ո՞վ է հիմա արտասահմանում։ Մեր չվերթները չեղարկել են, այնպես էր չգիտենք, թե ինչպես տուն հասնել»,- գրել է արտիստի դուստրը։

Իրավիճակը վատթարացնում է փաստը, որ Visa եւ Mastercard վճարային համակարգերը մարտի 6-ից հայտնել են Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցման մասին։ Ռուսական բանկերի քարտերն այժմ արդեն չեն աշխատելու արտասահմանում։ Վարկային կազմակերպությունները զբոսաշրջիկներին, որոնք արտասահմանում են, խորհուրդ են տվել որքան հնարավոր է շուտ հանել գումարը։ Սակայն արտասահմանում հանգստացողները գանգատվում են, որ քարտերը ոչ միշտ են աշխատում, եւ իրենք չեն կարողանում բանկոմատներից հանել գումարը։ Աննա Զավորոտնյուկը չի հստակեցրել՝ արդյոք ֆինանսական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ։



© NEWS.am STYLE