Աստղերը հակառակ կողմից. անհայտ փաստեր Մարտ Բաբայանի մասին

22:25   5 նոյեմբերի, 2013

Աստղերը նույնպիսի մարդ են, ինչպես մենք բոլորս: Նրանք իրենց թերություններն ունեն, իրենց խնդիրներն ու վատ սովորությունները: Նույնիսկ եթե ճանաչված են, այդ չի արգելում նրանց սիրահարվել, ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ, հիվանդանալ ու վիճել: Նրանք նույն զգացմունքներն են ունենում, ինչ եւ մենք բոլորս, միայն ափսոս, որ շատ հաճախ ստիպված են լինում թաքցնել դրանք:

Չնայած մենք անընդհատ նախանձում ենք արտիստներին, նրանց կյանքն ամենեւին էլ այդքան լուսավոր եւ անհոգ չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Ամենից առաջ դա ամենօրյա ծանր աշխատանք է, երբեմն՝ առանց հանգստյան օրերի: Դրանք սիրելիների հետ շփման հազվադեպ րոպեներ են, մտերիմների հետ ժլատ հանդիպումներ: Դա մշտական լարված իրավիճակ է, որը երբեմն մի քանի ամիսների ընթացքում թույլ չի տալիս թուլանալ եւ արձակուրդն անցկացնել այնպես, ինչպես մի քանի տարի երազել ես:

Մեզ հայտնի է նրանց կյանքի միայն մի երեսը՝ փայլելու աստիճան մաքրված եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարները եւ կյանքի մակարդակը, լսում աստղերի մասին բամբասանքներ:

Այս անգամ մեր մշտական խորագրի հերոսը երգիչ Մարտ Բաբայանն է:

1. Սուրճ չեմ սիրում: Միայն Երեւանում եմ խմում:

2. Միշտ երազել եմ հայտնի արտիստ դառնալ: Այդ մտքերն ինձ մոտ առաջացել են 5 տարեկանից:

3. Իմ իսկական անունը Ռադիոն է: Մարտ դարձա իմ վախճանված առաջին պրոդյուսերի կամքով:

4. Audi մակնիշի ավտոմեքենա եմ սիրում: Իսկ իմ բնավորությունը համապատասխանում է А6 եւ А8 մոդելներին:

5. Ուտելիքից միս եմ սիրում, հատկապես՝ թռչնամիս: Արդեն 6 տարի է՝ ընդհանրապես չեմ ուտում բրինձ, մակարոն եւ կարտոֆիլ: Երբեմն կարող եմ պարզապես փորձել:

6. Թեյ միայն կանաչն եմ խմում:

7. Քաղցրեղենից սիրում եմ գրեթե ամեն ինչ, որտեղ շոկոլադ կա: Բայց ամենից շատ շոկոլադով հալվա եմ սիրում: Ցավոք, այն հազվադեպ եմ ուտում…

8. Ընկերության մեջ, բացի հավատարմությունից եւ պարկեշտությունից, եւս մեկ հատկություն եմ գնահատում. ուրիշի հաջողությունների համար ուրախանալու կարողությունը:

9. Լոգարանում բացառապես օպերաներից արիաներ եմ երգում:

10. Ուզում եմ նշաձեւ աչքերով կին ունենալ: Ինչ վերաբերում է բնավորությանը. շարքային բաներ նշելու մեջ իմաստ չեմ տեսնում:

11. Շատ եմ սիրում Սթիվի Ուանդերին եւ Ուիթնի Հյուսթոնին: Նրանք էլ իմ դպրոցն են: Հենց նրանք են ինձ սովորեցրել 6/8 երգել (հայկական ռիթմ): Առանց կատակի:

12. Պաշտում եմ հումորի զգացողությամբ մարդկանց:

13. Իմ Instagram-ն արգելափակել են, այնպես որ՝ հիմա ինձ կարելի է գտնել որպես mbabayan, այլ ոչ թե martbabayan: Ի դեպ, Facebook-ի իմ էջն իսկական է:

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE