Գեղեցկուհի մայրիկ․ Սոնա Հովհաննիսյանի լուսանկարը

21:47   9 մարտի, 2022

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Սոնա-Հովհաննիսյան.jpg (140 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Սոնան սպիտակ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու նախընտրել է արտահայատիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Եթե կարողանայիք մի սուպերկարողություն ունենալ, ի՞նչը կլիներ դա»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է Սոնան։

one-3.jpg (178 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված էր ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ։ Սիրահարները ջերմ գրկախառնված էին․ Միշոն ու Սոնան մեծացնում են որդուն։ «Ես սիրում եմ Վալենտինի օրը, ծնունդները, տոները, ինձ պարզապես նշելու առիթ տվեք»,- գրել էր Սոնան։



© NEWS.am STYLE