22:43 9 մարտի, 2022Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է հետաքրքիր բացվածքով, վարդագույն ուլտրակարճ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, ընդգծված շպարով է։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին կանաչ երանգի, ուլտրակարճ, ոճային թավշյա զգեստ էր ընտրել։ Եվան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվությունը տվել էր ընդգծված շպարին։ Հրապարակումը Եվան չէր մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Երազանքների աղջիկ»։