23:39 9 մարտի, 2022Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բնական կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Օլյան կրում է սպորտային հանդերձանք․ սպիտակ բլուզ, բաց վարդագույն տաբատ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Միամսյակ եմ սկսում պաշտոնապես», - գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Օլյան սեւ զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվությունը տվել էր ընդգծված շպարին։ «Չկան տգեղ կանայք։ Կան կանայք, որոնք չգիտեն, որ նրանք գեղեցիկ են: Գրողը տանի, իսկ ես գիտեմ», - հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Շքեղ տեսք ունեք», «գեղեցկուհի»։