22:43 10 մարտի, 2022Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Անահիտը սեւ տաբատ է կրում, որը համադրել է նույն գույնի կաշվե բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Գրքերն ամենալուռ ու մշտական ընկերներն են, դրանք ամենահասանելի ու իմաստուն խորհրդատուներն են եւ ամենահամբերատար ուսուցիչները։ Չարլզ Ուիլյամ Էլիոթ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը ջերմ շնորհավորել էր հոր ծննդյան օրը։ Հրապարակված լուսանկարում հայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ «Շնորհավոր ծնունդդ, հայրիկ»,- հրապարակումը մակագրել էր Անահիտը։