21:45 11 մարտի, 2022Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին սեւ հագուստ է կրում։ Հրաչուհին հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր, ժամացույց։ «Երբ որոշ ընկերներ ընտանիք են դառնում»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Հրաչուհին մոխրագույն հագուստ էր կրում ու արձակել էր մազերը։ Հաղորդավարուհին բնական շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձրել աքսեսուարներով՝ վզնոց, ժամացույց։ «Ճիշտ սահմանեք ձեր առաջնահերթությունները»,- մեկնաբանություններում գրել էր Հրաչուհին։