18:45 11 մարտի, 2022Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աննան փայլուն զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Աննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրում Աննան ջերմ ու ամուր գրկել էր ամուսնուն։ Նա հմայիչ կերպարում էր։ Երգչուհին ընտրել էր բաց երանգի բլուզ, որը համադրել էր մոխրագույն բաճկոնի եւ մուգ տաբատի հետ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Իսկ կերպարն ամբողջական էր դարձնում գլխարկը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ լավագույն կես», - ընտանեկան կադրն այսպես էր մակագրել նա։