Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին (վիդեո)

17:37   11 մարտի, 2022

Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված ներքին մրցույթի արդյունքում «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը:

21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

rosa.jpg (115 KB)

«Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշում է Ռոզան:

«Եվրատեսիլ 2022»-ն այս տարի անցկացվելու է Թուրինում: Ռոզա Լիննը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին: Այդ օրը ելույթ կունենան նաև Ալբանիայի, Լատվիայի, Շվեցարիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լիտվիայի, Նիդերլանդերներ, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Դանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի և Հունաստանի ներկայացուցիչները:

Եվրատեսիլյան երգի և  տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին։



© NEWS.am STYLE