11:43 12 մարտի, 2022Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին մեջքի հատվածում հետաքրքիր ու համարձակ բացվածքով զգեստ է կրում, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերը հավաքված են, արտահայիչ ու վառ շպարով է։ Հրապարակումը Մերին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Երազանքների աղջիկ», «գեղեցկուհի»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Մերին կարե սանրվածքով էր ու նախապատվություն էր տվել վառ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճայոխոսություններ արել դերասանուհուն․ «Սիրուն»։