«Լինել նուրբ ու կանացի՝ ցանկացած աշխատանքում»․ Վիկտորյա Սահակյան

14:40   12 մարտի, 2022

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։

View this post on Instagram

A post shared by Երևանի Կամերային Թատրոն (@kamerayin_tatron)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել շինարարական հրապարակում։ Նա կրում է տոպ, գոտկատեղը բարձր, լայն փողքերով տաբատ, որոնք համադրել է սպորտային կոշիկների հետ։ Վիկտորյան արձակել է մազերը, նախընտրել՝ ընդգծված շպար։ «Լինել նուրբ ու կանացի՝ ցանկացած աշխատանքում. Կամերային թատրոնի գեղեցկուհիների հաջողության բանաձեւը», - հրապարակումը մակագրել է դերասանուհին:

274787466_698983474459094_4490819474431411861_n.jpg (78 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Վիկտորյան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել Վիկտորյային․ «Սիրուն»։

 

Լուսանկարը՝ @kalashyan_photography



© NEWS.am STYLE