«Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ հագուստը համարվում է այն զգեստը, որն ընդգծում է կնոջ իրական գեղեցկությունը՝ կանացիությունը եւ նրբությունը»․ Աննա Դովլաթյան

14:51   13 մարտի, 2022

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր եթերային ու քնքուշ կերպարը։

275624970_372064351589549_2011861110045621304_n(1).jpg (124 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան կրում է բաց վարդագույն երանգի, ուլտրակարճ զգեստ, որն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ ականջօղեր։ «Զգեստը շատ բան կարող է հաղորդել կնոջ մասին: Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ հագուստը համարվում է այն զգեստը , որը ընդգծում է կնոջ իրական գեղեցկությունը՝ կանացիությունը եւ նրբությունը», - հրապարակման մեկնաբանություններում գրել է Աննան։

275381834_647857136495523_5143360863324060217_n.jpg (209 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Աննան փայլուն զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Աննան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE