«Գեղեցկուհիներ»․ Սոֆի Դեւոյանի եւ Զարուհի Բաբայանի ջերմ գրկախառնությունը

20:38   13 մարտի, 2022

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ։

275403854_404320751459382_41633608812735233_n.jpg (113 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ պարուհին եւ նրա մայրիկը ջերմ գրկախառնված են։ Մայր ու դուստր կրում են ճերմակ հանդերձանք։ Սոֆիի հմայիչ կերպարն ամբողջական է դարձնում լայնեզր գլխարկը։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Օրերս տեղադրված կադրերում երիտասարդ պարուհին կրում էր վարդագույն եւ արծաթափայլ երանգների համադրությամբ, երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված էին, ընդգծված շպարով էր։ Սոֆիի կերպարն ամբողջական էին դարձնում ծավալուն ականջօղերը։ «Ձմեռ էր... Հեքիաթային», - գրել էր նա։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE