«Դա ամենասարսափելի օրն էր». Հեյլի Բիբերը պատմել է՝ ինչպես են կաթվածի կասկածանքով նրան հիվանդանոց տեղափոխել

20:07   13 մարտի, 2022

Նախօրեին հայտնի է դարձել, որ Հեյլի Բիբերը հիվանդանոց է տեղափոխվել։ TMZ-ի տվյալներով՝ մոդելի մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ են առաջացել կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված։ Ավելի ուշ Հեյլին հաստատել է այդ տեղեկությունը եւ կապ է հաստատել իր բաժանորդների հետ։

«Հինգշաբթի առավոտյան ես նստած էի ամուսնուս հետ նախաճաշի ժամանակ, երբ ինսուլտին նման ախտանշաններ սկսվեցին, այդ ժամանակ ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Նրանք հայտնաբերել են, որ ուղեղի մեջ մի փոքրիկ արյան գունդ եմ ունեցել, ինչը թթվածնի քիչ պակաս է առաջացրել, բայց ինքն իրեն է անցել, եւ ես լիովին ուշքի եմ եկել մի քանի ժամվա ընթացքում», — պատմել է մոդելն իր Instagram-ում:

Հեյլին խոստովանել է, որ դա իր կյանքի ամենասարսափելի պահերից մեկն էր, բայց այժմ նա արդեն տանն է: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել եւ բոլոր անտարբերներ մարդկանց, որոնք «իրեն բարի էներգիա են ուղարկել»։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE