22:40 13 մարտի, 2022Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում է։
View this post on Instagram
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, որը համադրել է վանդակավոր պրինտով կիսաշրջազգեստի եւ վարդագույն երանգի բաճկոնի հետ։ Անիտայի մազերը կիսով չափ հավաքված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են ուղղել․ «Բարբի», «սիրուն»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր կարմիր գույնի վերնաշապիկ, սեւ կիսաշրջազգեստ, երկարաճիտներ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված էին, ընդգծված շպարով էր։ «Եթե դու ունես երազանք ամուր պահիր ձեռքերիդ մեջ, այնքան ամուր, որ այն դառնա քո ճակատագիրը… Երազիր… Եվ երբեք մի մտածիր, որ երազանքները չեն իրականանում: Նրանք դառնում են ցանկություն, ձգտում, նպատակ…Նույնիսկ, եթե ստիպված ես սպասել շատ երկար, մի մտածիր, որ դա անտեղի է, հիշի’ր, ով երկար է սպասում, նա լավագույնին է արժանանում: Արժանի մարդկանց երազանքները միշտ էլ իրականանում են: Պետք է ուղղակի կարողանալ սպասել եւ պայքարել…», - հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։