Գիտեի՞ք արդյոք. «Գլադիատոր». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

13:15   14 մարտի, 2022

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Ռիդլի Սքոթի  «Գլադիատոր» ֆիլմի մասին է (2000թ.)։

Եվ այսպես…

1. Մաքսիմուսի դերը գրվել է հատուկ Մել Գիբսոնի համար, սակայն դերասանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ առաջարկից։

2. Առաջին մարտական ​​տեսարանի նկարահանումները տևել են 20 օր։ Բարբարոսների դերերը հիմնականում խաղում էին շոտլանդացի ստատիստները, որոնցից շատերը ժամանակին մասնակցել են «Քաջ սիրտը» ֆիլմի նկարահանումներին։

g1-2.jpg (96 KB)

3. Ռասել Քրոուի աջ այտի վերքը, որը ստացվել է առաջին մարտական ​​տեսարանի ժամանակ, լիովին  իրական է։ Դերասանի ձին ինչ-որ բանից վախեցավ ու շտապեց դեպի ծառերը, և ճյուղը վնասեց գլխավոր հերոսի այտը։

4. Սցենարիստ Դեյվիդ Ֆրանցոնին սյուժեի շուրջ սկսել է աշխատել դեռ 70-ականներին:

5. Առաջինը  նկարահանված տեսարանը հետևյալն է՝ բարբարոսների հետ ճակատամարտից առաջ  Մաքսիմուսը ելույթ է ունենում, որպեսզի բարձրացնի հռոմեացի զինվորների մարտական ոգին:

6. Մաքսիմուսը ֆիլմում կրում է գեներալի կոչում։ Մինչդեռ  այս տիտղոսը հայտնվել է միայն 16-րդ դարում Ֆրանսիայում:

g2-2.jpg (82 KB)

7. Գերմանացիների դեմ ճակատամարտի տեսարանում Մաքսիմուսին ուղեկցող գայլի դերում օգտագործվել է գերմանական ավչառկա։

8. Այցելելով իսկական Կոլիզեյ՝ Ռիդլի Սքոթն իր համար նշել է դրա «բավականին փոքր չափերը»: Հետևաբար, դեկորացիայի դասավորությունը մշակելիս Սքոթը գրեթե կրկնապատկեց կառույցի իրական չափը:

9. Ֆիլմի ամբողջական տարբերակի  տեւողությունը  171 րոպե է։

10. Ֆիլմը հաղթել է «Օսկարի» 5 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

g3-2.jpg (112 KB)

11. Դերասան Օլիվեր Ռիդը (Պրոքսիմո) մահացել է նկարահանումների ժամանակ սրտի կաթվածից։ Հետեւաբար, որոշ տեսարաններում  ստիպված են եղել օգտագործել համակարգչային գրաֆիկա: Ֆիլմը նվիրված է այս դերասանի հիշատակին։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE