«Total black». Սոնա Հովհաննիսյանի լուսանկարը

19:42   14 մարտի, 2022

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

274848235_1234864437042966_1462022698409134673_n.jpg (168 KB)

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոնան սեւ հագուստ է կրում, բարձրակրունկներ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ մարդիկ, որոնք սիրում են սեւ գույնը, ամենագունավոր ուղեղն ունեն»,- մեկնաբանություններում գրել է Սոնան։

Սոնա-Հովհաննիսյան.jpg (140 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սոնան սպիտակ հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Եթե կարողանայիք մի սուպերկարողություն ունենալ, ի՞նչը կլիներ դա»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր Սոնան։



© NEWS.am STYLE