Ալինա Մարտիրոսյանի ու ամուսնու ջերմ լուսանկարը

21:44   14 մարտի, 2022

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանը, ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

274523935_948204672726232_1821161279963002469_n.jpg (90 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված է։ Ալինա Մարտիրոսյանը նախապատվություն է տվել ծաղկային պրինտով զգեստին ու արտահայտիչ շպարին։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները զույգին հաճոյախոսություններ են արել․ «Շատ լավն եք»։

274361536_7060560370681756_4373500699158638735_n.jpg (52 KB)

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար  դերասանուհին սեւ հագուստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Ալինան արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձնում խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։



© NEWS.am STYLE