«Գեղեցկուհի»․ Եվա Ռիվասի լուսանկարը

22:45   14 մարտի, 2022

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

275075953_1343709909463536_335512712877314430_n.jpg (171 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Եվան սեւ հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է գանգուր մազերն ու նախընտրել է վառ շպար։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

272824574_1890254014698485_1389097190185060179_n.jpg (130 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Եվան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Եթե մի օր ես անտարբեր եմ դառնում, դա արդեն հնարավոր չէ շտկել։ Այդ պատճառով մի ցավեցրեք, քանի դեռ լավն եմ, բարի ու ոչ անտարբեր։ (Բայց սովորաբար դա ոչ ոք չի գնահատում, եւ կարծում են, թե թուլություն է)»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE