«Անկողնում` կնոջդ հետ»․ Փիթ Դեւիդսոնը Քանյե Ուեսթին պրովոկացիոն նկարներ է ուղարկել

15:04   14 մարտի, 2022

Կատակերգու Փիթ Դեւիդսոնը, որը հանդիպում է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, կտրուկ պատասխանել է Քանյե Ուեսթին՝ անձնական հաղորդագրություներով մի քանի վիրավորական արտահայտություն ուղարկելով։ Նամակագրությունն Ինստագրամում հրապարակել է Դեւիդսոնի գործընկերը՝ Դեյվ Սայրուսը։

pete-text-01.jpg (143 KB)

«Խնդրում եմ, մի պահ կանգ առ ու հանգիստացիր։ Ես որոշել եմ, որ քեզ այլեւս թույլ չեմ տա մեզ հետ այսպես վարվել եւ դադարել եմ լռել։ Մեծացիր վերջապես, գրողը տանի»,- գրել է Դեւիդսոնը։

Իսկ երբ Ուեսթը հարցրել է, թե որտեղ է նա գտնվում, կատակերգուն անկողնում արված լուսանկար է հրապարակել ու գրել․ «Անկողնում քո կնոջ հետ»։ «Ուրախ եմ տեսել, որ քեզ դուրս են գրել վերականգնողական կենտրոնից»,- փորձել է հարվածը ետ մղել ռեփերը։

pete-text-02.jpg (139 KB)

Ի պատասխան Փիթը Քանյեին խորհուրդ է տվել պրոֆեսիոնալ օգնության դիմել։ Հետաքրքրական է, որ ընդամենը մի քանի ժամ անց հրապարակումն անհետացել է համացանցից։

 



© NEWS.am STYLE