«Այնքան եմ ամաչում»․ Վալյա Կարնավալը չի կարողացել պատասխանել դպրոցական ծրագրի հարցերին

18:12   14 մարտի, 2022

Հայտնի բլոգեր Վակյա Կարնավալը լրջորեն նեղսրտել է այն պատճառով, որ ձախողել է փորձությունը «ТНТ»-ի «Աստղերն Աֆրիկայում» նախագծի ընթացքում։ Դերասանուհին խոստովանել է, որ շփոթվել եւ մոռացել ճիշտ պատասխանները։

1855ed3229b953ee200633cd43585c91_cropped_1332x728.jpg (83 KB)

Նախագծի հաղորդավարներ Օլգա Բուզովան եւ Միխայիլ Գալուստյանը հերթով հարցեր էին տալիս մասնակիցներին, իսկ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար մասնակիցներն աստղ էին ստանում՝ մի բաժին ուտելիք։ Մինչ իրապատում-շոուի մասնակիցները խցիկում էին, նրանց վրա միջատներ, օձեր, կոկորդիլոսներ էին նետում։

Առաջինը փորձությունն անցնում էր Կարնավալը։ Նրան բաժին են հասել հարցեր դպրոցական ծրագրից։ «Ո՞ր թվականին է տեղի ունեցել մարդու առաջին թռիչքը տիեզերք»,- հարցրել են հաղորդավարները։ Մինչ Վալյան մտածում էչ, նրա գլխին կանաչ հեղուկ էին լցնում։ Վալյան բղավում էր, թվեր ընտրում եւ ի վերջո պատասպանել է՝ 1956: Ճիշտ պատասխաններ էր 1961թ․-ը․ հենց այդ տարում է Յուրի Գագարինը տիեզերք թռիչք կատարել։

0949c169ecf941ad231a616264fa8939_ce_1691x1126x593x72_cropped_1332x888.jpg (65 KB)

Երկրորդ հարցին, թե ինչի շուրջ է պտվվում Երկիրը, մասնակիցը ճիշտ պատասխան է տվել՝ Արեգակի։ Այդ պահին նրա վրա ինչ-որ տհաճ հեղուկ էին լցնում։ Երրորդ հարցին Վալյան սխալ պատասխան է տվել։ Նա չի կարողացել պատասխանել, թե Երկիր մոլորակը քանի մայրցամաք ունի։ Նրա կարծիքով՝ դրանք 7-ն են, սակայն ճիշտ պատասխանն է՝ 6՝ Աֆրիկա, Եվրասիա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Ավստրալիա եւ Անտարկտիդա։

«Չեմ հասկանում, թե ինչու եմ այսպես պատասխանել։ Հավանաբար այն պատճառով, որ ծնկներս դողում էին։ Ես այնքան էի անհանգստանում։ Եթե ինձ հարցնեին, թե ինչ է անունս, չէի պատասխանի։ Այնքան եմ ամաչում։ Սարսափելի է ու գարշելի։ Այնքան պրիմիտիվ, պարզ հարցեր էին, ես մոռացել էի պատասխանները»,- արցունքներն աչքերին՝ հայտարարել է Կարնավալը։

Աղբյուրը՝ Cosmo

 



© NEWS.am STYLE