Նիկաս Սաֆրոնովը մեկնաբանել է որդու արարքը, որն իրեն ձեռնաշղթաներով գամել էր McDonald’s-ի դռանը (վիդեո)

20:12   14 մարտի, 2022

Ռուս նկարիչ Նիկաս Սաֆրոնովը հրապարակային մեկնաբանել է որդու՝ Լուկայի արարքը։ Նկարիչը պատմել է, թե ինչնորդու դրդել իրեն ձեռնաշղթաներով գամել McDonald’s-ի դռանը։ 

«Նա այնտեղ հաճախ է գնում, սիրում է McDonald’s։ Ես նեղսրտել եմ, որ բերման են ենթարկել, բայց հույս ունեմ, որ ինչ-որ կերպ խորամուխ կլինեն նրա վիճակին։ Նա կարծում է, որ մեծ քանակով մարդիկ սնվում են McDonald’s-ում, նրանց ուտելքը կարեւոր է ուսանողնեի համար։ Ես կարծում եմ, որ  դա անձնապես խոցել է նրան, եւ նա որոշել է այդպիսի ակցիա անել, որ մարդիկ իմանան դիրքորոշումը»,- 5tv.ru-ի հետ զրույցում ասել է Սաֆրոնովը։

Ի դեպ, Լուկա Զատրավինն արդեն իսկ տանն է։ Սաֆրոնովի որդուն տուգանել են, սակայն Լուկան իր հայացքներից չի հրաժարվել։ Նա վստահ է, որ McDonald’s-ի հեռանալը դավաճանություն է ցանցի սեփանակատերերի կողմից։

«Մենք պատասխանատու ենք բոլորի համար, ում ընտելացրել ենք։ Նրանք 30 տարի մեզ կերակրել են, ասել, որ սիրում են դա եւ մենք պետք է սիրենք դա, իսկ հիմա նրանք լքում են մեզ»,- զայրացել է Նիկաս Սաֆրոնովի որդին։





© NEWS.am STYLE