Salvatore Ferragamo-ն նոր ստեղծագործական տնօրեն ունի

22:12   14 մարտի, 2022

Մաքսիմիլիան Դեւիսը դարձել է Salvatore Ferragamo-ի ստեղծագործական տնօրեն։ Նա նախկինում որպես դիզայներ աշխատել է Mowalola-ում, Asai-ում եւ Supriya Lele-ում։

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Ferragamo-ին, եւ ես շնորհակալ եմ տան հարուստ ժառանգությունը զարգացնելու հնարավորության համար։ Ferragamo-ն նվիրվածություն է ժամանակից դուրս գտնվող էլեգանտությանը եւ նրբաճաշակությանը, որոնք անհավանական կերպով ոգեշնչում են ինձ»,- WWD-ի հետ զրույցում ասել է Դեւիսը։

Նա ստեղծագործական տնօրենի պաշտոնում կփոխարինի Փոլ Էնդրյուին։

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE