Երգիչ Գարուն Երեւանում երկու մենահամերգ կունենա

17:49   14 մարտի, 2022

Ֆրանսիացի փոփ աստղ Garou-ն ապրիլի 21-ին եւ 22-ին ելույթ կունենա Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:  

Երգիչը, որի աստղային վերելքը սկսվեց «Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից, ամենահիթային երգերի կատարողներից մեկն է։ Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ եւ ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:

Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն եւ ամենահայտնի հիթերը ֆրանսերենով եւ անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance»։

Գարուն Հայաստանում ելույթ է ունեցել նաեւ 2009թ․-ին։ 

 



© NEWS.am STYLE