Հաղթական վերադարձ․ Hulu-ն ներկայացրել է «Քարդաշյանների ընտանիք» շոուի վերաթողարկված տարբերակի թրեյլերը

19:12   14 մարտի, 2022

Hulu սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է «Քարդաշյանների ընտանիք» (Keep Up with The Kardashians) իրապատում-շոուի վերաթողարկված տարբերակի թրեյլերը։ Նոր նախագիծը կարճ անվանում է ստացել՝ The Kardashians։

Դատելով թրեյլերից՝ իրապատում-շոուի ձեւաչափը ոչ մի կերպ չի փոխվի։

Շոուն կներկայացնի իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Քարդաշյան-Ջեններ ընտանիքում վերջին ամիսներին։ Դրանց ցանկում են Քիմի եւ Քանյե Ուեսթի աղմկոտ ամուսնալուծությունը, Քայլիի երկրորդ հղիությունը, Թրիստան Թոմփսոնի դավաճանությունները Քլոեին եւ Քորթնիի եւ «Blink-182» խմբի թմբակահար Թրեւիս Բերքերի սիրավեպը։

«The Kardashians» նոր շոուն Hulu-ում կթողարկվի ապրիլի 14-ին։

 



© NEWS.am STYLE