Հինգ օգտակար մթերք, որոնք նպաստում են սրտի առողջությանը

20:14   19 մարտի, 2022

Ինչպես սնվել, որպեսզի ձեր սիրտը ամուր լինի եւ ծառայվի առանց խափանումների: Հավաքել ենք հինգ օգտակար մթերքներ, որոնք կօգնեն ամրապնդել Ձեր սիրտը։

Թարմ թունա

Թունան պարունակում է շատ օգտակար օմեգա-3 թթուներ, որոնք կարող են կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Սպիտակ թունան ամենաշատն է պարունակում այդ օտակար նյութերից։

Վարսակի փաթիլներ

Ցանկացած տեսակի եւ մշակման աստիճանի վարսակի փաթիլները կօգնեն սրտանոթային համակարգին, որպեսզի նվազի խոլեստերինի մակարդակը:

Նարինջ

Սրտանոթային հիվանդությունների քաղցր հյութալի կանխարգելում:

Ցիտրուսային մրգերը պարունակում են բջջանյութ – պեկտինների օգտակար տեսակներ, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ կարգավորում արյան ճնշումը:

Բացի նարնջի պեկտիններից, պարունակում է հակաօքսիդիչ գեսպերիդին։ Այն ամրացնում է անոթների պատերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարինջ պարունակող դիետան օգնում է կարգավորել անոթների կարգավորման գործառույթները։

Գազար

Սրտանոթային հատկությունների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բջջանյութով հարուստ այս քաղցր մթերքը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը եւ կանխել շաքարային դիաբետի զարգացումը:

Ընկույզ

Հունական եւ նուշ: Մեկ օրում մի բուռ ընկույզը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնել անոթների բորբոքումը։Դրանք լի են ճարպերով եւ վիտամին E-ի մանրաթելերով։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE