Դատարանն Ավրաամ Ռուսոյին առեւանգած Զաուր Մարդանովին յոթ տարվա ազատազրկման է դատապարտել

15:22   15 մարտի, 2022

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը երգիչ Ավրաամ Ռուսոյին առեւանգելու գործով  հեռակա կարգով վճիռ է կայացրել Զաուր Մարդանովի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երգչի փաստաբան Անդրեյ Ալեշկինի խոսքերը։

«Դատարանը յոթ տարվա ազատազրկում է նշանակել խիստ ռեժիմի բանտում։ Բավարարվել է նաեւ 650 հազար ռուբլու պահանջով քաղաքացիական հայցը»,- ասել է նա։

Ալեշկինը հավելել է, որ քրեական պատասխանատության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու առնչությամբ դատարանը որոշել է արտասահմանում թաքնվող Մարդանովին ազատել պատժից։

Այժմ Մարդակովը թաքնվում է արտասահմանում։ Դատական վիճաբանությունների փուլում դատախազը խնդրել է նրա նկատմամբ 11 տարվա ազատազրկման ձեւով պատիժ նշանակել։



© NEWS.am STYLE