19:17 15 մարտի, 2022Խարդախ Աննա Սորոկինային (հայտնի է որպես Աննա Դելեւի), որը ծնվել է ռուս ընտանիքում, ԱՄՆ-ից Գերմանիա են արտաքսել, հայտնում է Insider-ը։
Նախորդ տարի նրան վաղաժամկետ ազատ էին արձակել, սակայն նա խնդիրներ ուներ վիզայի հետ։ Միգրացիոն ոստիկանությունը ձերբակալել էր նրան, Աննան գրեթե ամբողջ տարի սպասել է արտաքսման որոշմանը։
Սորոկինայի փասատան Մենի Արորան հիշեցել է, որ իր վստահորդը 30-օրյա ժամկետ ունի, որի ընթացքում կարող է բողոքարկել դատարանի որոշումը։ Իրավապաշտպանն ընդգծել է, որ այդ պատճառով նրա շտապ արտաքսումը Գերմանիա ապօրինի է իրավական տեսանկյունից։ Անկախ դրանից՝ նա ենթադրում է, որ աղջկան արդեն իսկ արտքասել են ԱՄՆ-ից։
Գերմանիայի քաղաքացին Նյու Յորք տեղափոխվել է 2016թ․-ին եւ շրջապատին ներկայացել է որպես Աննա Դելեւի։ Նա հայտնել է, թե հարուստ ընտանիքի ժառանգ է, սկսել է սերտ շփվել բարձր հասարակության ներկայացուցչիչների հետ։ Նա կեղծել է անդորրագրեր, ինչը նրան հնարավորություն է տվել վարկեր վերցնել, անվճար ապրել թանկարժեք հյուրանոցներում եւ լյուքս դասի ապրանքանիշերի հագուստ գնել։ Իրականում Աննա Սորոկինան ծնվել է Դոմոդեդովոյում, նրա հայրն աշխատել է որպես բեռնատարի վարորդ, իսկ մայրը փոքրիկ խանութ է ունեցել։
Աղբյուրը՝ Lenta.ru