ՄԱՐՏԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   16 մարտի, 2022

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը ֆինանսապես մտահոգված կլինեն: Կդժվարանք որոշել` ինչի վրա ծախսել հավաքած գումարը` որեւէ տնտեսական իր գնելո՞ւ, թե՞ ճանապարհորդության: Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ մեկնել որեւէ էկզոտիկ երկիր:

ՑԼԵՐ

Այսօր սիրելիի հետ շփումը շատ հեշտ կլինի: Դուք ձեզ շատ ինքնավստահ եւ ինքնաբավ կզգաք: Ձեր սիրելին` նույնպես:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս օրը ձեզ համար կանխատեսումներով լի կլինի: Դուք պարզ տեսնում եք ձեր վաղվա օրը, սիրելիի հետ համատեղ ապագան: Թույլ մի տվեք, որ կասկածները ցրեն ձեր բոլեր պատկերացումները:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կհիանաք այն աշխարհով, որը ձեզ համար ստեղծել է ձեր սիրելին: Այն ձեզ համար այնքան հեքիաթային եւ ներդաշնակ կթվա, որ կընկնեք երազների գիրկը: Սակայն միշտ հիշեք, որ ոչ միշտ է գովազդը համընկնում իրականության հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր համատեղ արկածների օր է: Սիրելիի հետ մտածեք խենթություններ եւ իրականացրեք դրանք: Միակ նախապայմանն այն է, որ դա անեք երկուսով եւ զգույշ լինեք, որ արդյունքում կյանքին վնաս չհասցնեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ ընտրություն կկատարի ձեր եւ իր մտերիմ ընկերոջ միջեւ: Պետք է այնպես անեք, որ նա անկեղծ ընտրություն կատարի. Աշխատեք շատ  մեծ ճնշում չգործադրել նրա վրա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աշխատեք ձեր բոլոր խնդիրներով չկիսվել սիրելի հետ: Նա եւս բազում խնդիրներ ունի: Ավելի լավ է այդ ամենը գրեք օրագրում, կամ էլ կիսվեք մանկության սիրելի խաղալիքի հետ. նրանք, հաստատ, ավելի համբերատար կլինեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին որոշ ֆինանսական խնդիրներ կունենաք: Կամ գումարը շատ կլինի, կամ էլ` շատ քիչ եւ չի բավարարի ձեզ ինչ-որ պետքական բան գնելու համար: Միասին քննարկեք եւ հասեք խնդրի լուծմանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդառնա ձեր Պահապան Հրեշտակը: Նա ամեն հարցում կաջակցի ձեզ եւ ձեր ընտանիքին: Սակայն աշխատեք այնպես անել, որ նրա համար դժվար չլինի ձեզ օգնելը: Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այնքան երկար ժամանակ չեք հադիպել սիրելիի հետ, որ ձեր ուշադրությունը, ժամանակ առ ժամանակ, գրավում են հակառակ սեռի այլ ներկայացուցիչներ: Եթե դա ձեզ դուր չի գալի, ուրեմն փորձեք հիշել սիրելիի հետ անցկացրած լավագույն պահերն ու մտքից հանեք մյուսներին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր այսօրվա լավ տրամադրությունը կախված կլինի միայն ձեր վճռականությունից: Հարմար օր է, որ սիրելիին խոստովանեք ձեր զգացմունքների մասին կամ էլ փողոցում ծանոթանաք այն անձնավորության հետ, որը ձեզ դուր է գալիս:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ հետ այնպիսի բան կպատահի, որ կսկսեք մտածել ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների ամրապնդման մասին. Շատ ճիշտ որոշում է: Ձեր այսօրվա որոշումը կօգնի ձեր հետագա հարաբերություններին:



© NEWS.am STYLE