5 սկզբունք, որոնք կօգնեն ձեզ 10 տարով ավելի երիտասարդ տեսք ունենալ

19:33   19 մարտի, 2022

«Գործարկում ենք» օրգանիզմը

Շատերը խորհուրդ են տալիս առավոտյան սկսել ժպիտով կամ երախտագիտությամբ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում։ Բայց ես առավոտյան պատրաստ չեմ նման սխրանքների։ Ինձ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստվեմ նոր օրվան։ Այնպես որ, ես ատավոտը սկսում եմ  300 մլ տաք կիտրոնով ջրով։ Այն սկիզբ է տալիս օրգանիզմի աշխատանքին եւ էներգիա է հաղորդում։ Օրվա ընթացքում ես նաեւ ցիտրուսային մրգերով ջուր եմ խմում․ տնական լիմոնադ: Դա սուրճից ավելի օգտակար է եւ լավ կազդուրում է։

Աշխատում ենք գլխի հետ

Ես սովորեցի գլխամաշկի մերսում անել, մասնավորապես լիմֆոդրենաժային։ Առավոտյան երկու րոպեում հասցնում եմ անել բոլոր անհրաժեշտ շարժումները, եւ դեմքի վերին մասը պարզապես կատարյալ տեսք ունի: Ինքներս մեզ մերսում անելու գաղտնիքները պետք է փնտրել պրոֆեսիոնալների մոտ․ մերսմամբ ինքնուրույն մի զբաղվեք, եթե չեք կարողանում, որպեսզի վնասներ չհասցնեք Ձեզ։

Համեղ ուտել

«Հաճելի մարզումից» հետո ածխաջրերով նախաճաշ մատուցեք Ձեզ, որպեսզի օրգանիզմն էներգիա ունենա ամեն ինչի համար, որպեսզի կարողանանք ողջ օրվա համար նախատեսվածն իրագործեք։ Ես սիրում եմ նախաճաշել մի քանի ընկույզով եւ չորացրած մրգերով: Ի դեպ, ընկույզը չեք կարող չարաշահել, օրական առավելագույնը 20 հատ կամ մի բուռ։ Դրանք շատ կալորիական են եւ շատ օգտագործելիս գոտկատեղի սանտիմետրերը կարող են ավելանալ:

Ձեզ պաշտպանեք բացասականից

Ինչպես մեդիտացիայի ժամանակ մաքրում եք Ձեր գլխից վատ մտքերը, այնպես էլ պետք է չթողնեք, որպեսզի այնտեղ հայտնվեն տհաճ մարդիկ։ Նրանց տեղ մի տվեք Ձեր մտքում ու սրտում։ Նրանք արժանի չեն, վաղ թե ուշ կհեռանան։

Սիրել=խնամել

Շպարված մի գնա քնելու։ Մաշկը Ձեզ դրա մասին կհիշեցնի։ Ընտրեք ճիշտ քսուքներ։ Ձեր կոսմետոլոգներից տեստերներ խնդրեք, փնտրեք դրանք խանութներում եւ գնեք միայն այն, ինչ իսկապես հարմար է: Խենթանում եմ լավ խնամված մաշկի համար, թվում է, թե յուրաքանչյուր բջիջը շնորհակալություն է հայտնում ինձ։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE