Բեռլինի կինոփառատոնը հայտարարել է Ռուսաստանին հեռացնելու մասին․ պատճառն իրավիճակն է Ուկրաինայում

18:06   16 մարտի, 2022

Բեռլինի միջազգային կինոփառատոնը հայտարարել է ռուսական գերատեսչություններին, պատվիրակություններին, Կրեմլին աջակցող անձանց՝ ֆորմունին մասնակցությունից հեռացնելու մասին․ պատճառն Ուկարաինայում հատուկ գործողությունն է, ասված է փառատոնի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բեռլինալեն այդ կերպ միանշանակ հանդես է գալիս ընդդեմ մշակութային ստեղծագործությունների՝ ծագման հիմքով բոյկոտի, քանի որ դա նաեւ կճնշի բազմաթիվ քննադատական ձայներ։ Եվ աշխարհին հարկավոր են այդ քննադատական ձայները։ Այլ հարց է պետությանը հեռացնելը, եւ այս դեպքում ռուսական գերատեսչությունները կամ պատվիրակությունները, ինչպես նաեւ մարդիկ, որոնք աջակցում են ռեժիմին, հեռացված են Բեռլինալեին մասնակցությունից»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի պատվիրակությանը չի ընդունի նաեւ Կաննի միջազգային փառատոնը։

 Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE