14:12 17 մարտի, 2022Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան Դավայի ծննդյան օրը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ծնվել իրենց սերը։ Երգչուհին հրապարակոմ է արել իր տելեգրամյան ալիքում։
«Կարոտում եմ։ Շատ։ Երբեմն տխրությունը լրջորեն պարուրում է։ Բայց հետո հիշում եմ, թե ինչ է նա արել, եւ դա ինձ իրականություն է վերադարձնում»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։
Բուզովան եւ Դավան սկսել են հանդիպել 2019թ․-ին՝ «Лайкер» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանումներից հետո․ դրանում նրանք զույգի են մարմնավորել։ Արտիստները միասին են եղել մեկուկես տարի։ Բաժանումից հետո Բուզովան մեղադրել է Դավային ու ակնարկել, որ նա իր վրա ձեռք է բարձրացրել։ Բլոգերն իր հերթին պնդում էր, որ իրենց հարաբերությունների ընթացքում բռնություն չի եղել, եւ երգչուհին իր մասին հրապարակում է արել «նեղացած լինելու, անելանելիության եւ իրավիճակի չընդունելու պատճառով»։