«Միսս աշխարհ 2021» տիտղոսին արժանացել է Լեհաստանի ներկայացուցիչը

13:11   17 մարտի, 2022

«Միսս աշխարհ 2021» մրցույթի հաղթող է դարձել Լեհաստանի ներկայացուցիչ Կարոլինա Բելյավսկան, հայտնում է մրցույթի կայքը։

Winner.jpg (266 KB)

Մրցույթին մասնակցում էր ավելի քան 90 աղջիկ տարբեր երկրներից, այդ թվում Իրաքից եւ Սոմալիից՝ պետություներ, որոնք առաջին անգամ էին իրենց մասնակիցներին «Միսս աշխարհ» մրցույթին ուղարկում։ Եզրափակիչ է անցել միայն 40 մասնակից։

276107178_10160363056429974_4331221153417663801_n.jpg (160 KB)

Առաջին վիցե միս տիտղոսին արժանացել է ԱՄՆ ներկայացուցիչ Շրի Սայնին։ Երկրորդ վիցե միս տիտղոսը ստացել է Կոտ դ'Իվուարի ներկայացուցիչ Օլիվիա Յասեն։  

275929007_10160362956979974_6139423812789618096_n.jpg (152 KB)

276139012_10160363057134974_1085171537004885492_n.jpg (178 KB)

Լուսանկարները՝ մրցույթի ֆեյսբուքյան էջից

 



© NEWS.am STYLE