21:45 17 մարտի, 2022Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է խոշոր վզնոցների հետ։ Անիտան հավաքել է մազերն ու վառ շպարով է։ «Արա՜ այնպես, որ քո ամեն բարի լույս սկսվի ծաղիկներով»,- մեկնաբանությունների հատվածում գրել է Անիտան։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել դերասանուհուն․ «Սիրունիկ», «քնքուշ»։
View this post on Instagram
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր վանդակավոր պրինտով կիսաշրջազգեստի եւ վարդագույն երանգի բաճկոնի հետ։ Անիտայի մազերը կիսով չափ հավաքված էին, նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին արել․ «Բարբի», «սիրուն»։