«Ուր էլ գնամ, ուր էլ մնամ, քեզ եմ հավիտյան սիրում, Երեւա՛ն»․ Սուսաննա Պետրոսյան (ֆոտո)

22:45   17 մարտի, 2022

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Սուսաննա Պետրոսյան.jpg (248 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Սուսաննան բաց գույնի բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ «Ուր էլ գնամ, ուր էլ մնամ, քեզ եմ հավիտյան սիրում, Երեւա՛ն»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը պուտավոր զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Երգչուհին հրապարակմանը կից հարց էր ուղղել երկրպագուներին․ «Ինչպե՞ս վերականգնել կյանքի ռիթմը երեխա ունենալուց հետո: Այս հարցն ինձ անհանգստացնում է արդեն երկրորդ անգամ»։



© NEWS.am STYLE