Հայտնի են Met Gala 2022-ի հաղորդավարները

20:44   17 մարտի, 2022

Մայիսի առաջին երկուշաբթի օրը Met Gala-ն կվերադառնա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան: Ամենամյա միջոցառումը նվիրված կլինի Կոստյումի ինստիտուտի ամերիկյան նորաձեւության ցուցահանդեսին՝ «Ամերիկայում. նորաձեւության անթոլոգիա» խորագրով։ Այս մասին հայտնում է Vogue-ը։

Այս տարի Ռեջինա Քինգը, Բլեյք Լայվլին, Ռայան Ռեյնոլդսը եւ Լին Մանուել Միրանդան կլինեն երեկոյի պաշտոնական հաղորդավարները: Դիզայներ Թոմ Ֆորդը, Instagram-ի ղեկավար Ադամ Մոսսերին եւ Vogue-ի Աննա Վինտուրը կշարունակեն իրենց դերը որպես միջոցառման պատվավոր համանախագահներ:

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE