Ալեն Դելոնը ցանկանում է կյանքից հեռանալ էվթանազիայի օգնությամբ

12:12   18 մարտի, 2022

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ չի ցանկանում զառամյալ ծերունի դառնալ եւ տառապել հիվանդություններից։ Արտիստը ցանկանում է կյանքից հեռանալ էվթանազիայի օգնությամբ։

«Ծերանալը վատ է։ Եվ մենք չենք կարող դրա հետ ոչինչ անել։ Մենք կորցնում ենք դեմքն ու տեսողությունը, կանգնում ենք եւ զգում, թե ինչպես են ցավում կոճերը։ Տանջանքները սարսափելի են»,- դերասանի խոսքերը մեջբերել է Le Point ֆրանսիական պարբերականը։

Դելոնը որդուն՝ Էնթոնիին խնդրել է օգնել իրեն մահանալ՝ հայտարարելով, որ ցանկանում է կյանքից հեռանալ էվթանազիայի օգնությամբ․ «Ես այդ միջոցն առավել տրամաբանական ու բնական եմ համարում։ Տարիքի հետ մենք կյանքից լուռ հեռանալու իրավունք ունենք, առանց հիվանդանոցների, առանց ներարկումների»։

 



© NEWS.am STYLE